Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սուր թունավորումներ. սնկեր թունավոր (մանկական տարիքի)

Սնկերի թունականությունը կախված է նրանց մեջ պարունակվող տարբեր նյութերից՝ ֆալոիդինից և ամանիտինից, որոնք լյարդաերիկամային թունավոր ազդեցություն ունեն, մուսկարինից, որն օժտված է նյարդաթունավոր ազդեցությամբ, գելվելաթթվից, որն արյունաթունական ազդեցություն ունի։


Սնկեր ուտելուց 8-24 ժամ անց հանկարծակի սկիզբ են առնում կրկնվող փսխումներ, լուծ և որովայնային ցավեր։ Թունավորման թեթև ձևերը սովորաբար այդպես էլ ավարտվում են։ Ավելի ծանր դեպքերում մեծ քանակությամբ հեղուկների և էլեկտրոլիտների կորստի, ինչպես նաև թունավորման հետևանքով կարող են զարգանալ շրջանառական (ցիրկուլյատոր) կոլապս, ծանր էնտերոկոլիտի պատկեր՝ «եփած բրնձաջրի» տիպի կղանքով։ Շոշափման ժամանակ նշվում է լյարդի չափերի մեծացում և ցավոտություն։ Եթե հիվանդը դուրս չի գափս թունավորման այդ շրջանից, ապա առաջանում է հեպատոմեգալիա, դեղնուկ, հիպոպրոթրոմբինեմիա, հիպոֆիբրինոգինեմիա։ Մեզում հայտնվում են լեղապիգմենտներ, բարձրանում է շիճուկային տրանսամինազայի ակտիվությունը։ Զարգանում են նաև երիկամների ախտահարման նշաններ՝ օլիգուրիա, պրոտեինուրիա, ազոտեմիա։ Անբարենպաստ ընթացքի ժամանակ զարգանում է ացիդոզ, կոմա, ցնցումներ, կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարում։ Հիվանդների առողջացման դեպքում լյարդի ֆունկցիան վերականգնվում է և ցիռոզ սովորաբար չի զարգանում:


Մուսկարինային համախտանիշը բնորոշվում է տաքացման զգացումով, քրտնոտությամբ, առատ թքազատությամբ, արցունքահոսությամբ։ Ծանր դեպքերում զարգանում է դիսպնոե, կապտուկ, թոքերի այտուց, ցնցումներ, կոմա։ Թունավոր սնկերի հեմատոտոքսիկ ազդեցությունն արտահայտվում է հեմոլիտիկ դեղնուկով, հեմոգլոբինամիզությամբ, լյարդի և երիկամների ախտահարումով։


Բուժումը։ Ստամոքսի լվացում, աղային լուծողական, ակտիվացրած ածուխ։ Միզարտադրության ուժեղացում, հեմոդիալիզ, կատարվում է միայն թունավորման առաջին օրերին։ Ջրազրկման, հիպովոլեմիկ շոկի և իոնային հաշվեկշռի խանգարման դեմ պայքարը կատարվում է ընդհանուր կանոններով։ Լավ արդյունք է ստացվում լիպոլաթթվի օգտագործումից, որը ներերակային ներարկվում է օրը 15-20 մգ/կգ դեղաչափով։ Ենթամաշկային նշանակվում է 0,5-1 մլ ատրոպինի 0,1% լուծույթ, ներերակային՝ գլյուկոզա, կորտիկոստերոիդներ (հիդրոկորտիզոն, պրեդնիզոլոն)։ Կատարվում են լյարդաերիկամային անբավարարության կանխարգելման և բուժման միջոցառումներ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ